Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը՝ ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։ Դիվանագետը շեշտել է, որ դեպի կարգավորում տանող հիմնական ուղղությունները նշվել են ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածություններում՝ 2020 և 2022 թվականներին։ «Ռուսական կողմը պատրաստ է շարունակել իր ներդրումն ունենալ դրանց իրականացման գործում։ Բնականաբար, այն ձևով, որը հարմար կլինի երկու կողմերին էլ»,- ընդգծել է Գալուզինը։               
 

Ներքին գզվռտոցը շատ ավելի սուր է, քան՝ իրավիճակ փրկելու ու, առհասարակ, փրկվելու կամքը

Ներքին գզվռտոցը շատ ավելի սուր է, քան՝ իրավիճակ փրկելու ու, առհասարակ, փրկվելու կամքը
28.06.2025 | 14:18

Կարելի էր խնդիրը շատ վաղուց լուծել, որ էս օրին չհասնեինք. էս տարիների ընթացքում հոգնեցինք ասելով, ու, մեծ հաշվով, լսող չեղավ: Հիմա լինելու է էականորեն բարդ:

Երբ ասում եմ՝ այս մարդը ցմահ է ուզում մնալ, քանի որ իշխանություն լինելը նրա կյանքի ու անվտանգության՝ թերևս միակ երաշխիքն է, դա միայն կույրը չի կարող տեսնել:

Ցավոք, անգամ հիմա տեսանելի չեն իրավիճակի սթափ գնահատման ու կիրառական, արդյունք բերող գործողությունների միտումներ: Ցանկություններ, հատվածային քայլեր, բարի մղումներ իհարկե կան, սակայն՝ ոչ ավելին:

Մյուս կողմից՝ քայլեր ու՞մ կողմից, դա էլ է հարցադրում, որ միանշանակ պատասխան չունի: Ներքին գզվռտոցը շատ ավելի սուր է, քան՝ իրավիճակ փրկելու ու, առհասարակ, փրկվելու կամքը:

Ավելի մեծ խնդիր է այն, որ անգամ հիմա քաղաքական գործընթացները կարող են գնալ ֆեյք ճանապարհներով, որի հիմնական օրակարգը իշխանության և ոչ թե պետության հարցն է:

Ամեն դեպքում, հնարավորություններ դեռ կան: Մնաց դրանք օգտագործելու միտք լինի, սնոբիզմը, մուտիլովկեքը ամեն բան չոչնչացնեն:

Ալեն Ղևոնդյան

Դիտվել է՝ 653

Մեկնաբանություններ